Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ տևական ժամանակ է՝ մասնագետների խումբ է աշխատում Հայաստանից ու Սփյուռքից, որոնք բոլոր ոլորտներում մշակում են հստակ առաջարկներ։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ իրենք փորձել են թեմայի վերաբերյալ զրուցել Թաթոյանի հետ, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։
Նա այս պահին ղեկավարում է «Թաթոյան» հիմնադրամը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին։






































