Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Փաշինյանը Սեդրակյանին այդ պաշտոնում նշանակել էր այս տարվա մայիսին։
Վարչապետը ևս երկու այլ որոշում է ստորագրել՝ Վարդան Կոստանյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի և Սամվել Մուրադյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին։






































