«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան բանտում է, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է կորցնել իշխանությունը, նշել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Նա գրել է, որ Փաշինյանը «կալանավայրերը լցնում է քաղաքական բանտարկյալներով՝ Կարապետյան, երկու արքեպիսկոպոս, պատգամավորներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական ակտիվիստներ»։
«Ավելի քան երկու տասնյակ մեր հայրենակիցներ այսօր կալանքի տակ են միայն այն բանի համար, որ համարձակվել են հակադրվել։ Սա վենդետա է»,- գրել է նա։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը, սեպտեմբերի 8-ին մերժել էր գործարարի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։





































