ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանն ազատվել է նույն պաշտոնից։
Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Թորոսյանը գրառում է արել․ «Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին՝ ինձ այս կարևոր առաքելությունը վստահելու համար, որը կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
«Հրապարակ» օրաթերթն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Թորոսյանը կղեկավարի Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները միաժամանակ։




































