Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, Երևանում հանրահավաք կկազմակերպվի, հայտարարել է ՀՅԴ կուսակցությունը։
Հավաքը տեղի կունենա ժամը 18:30-ին՝ «Ազատության» հրապարակում։ Նշվում է, որ հավաքի ընթացքում կհայտարարվի, որ Արցախյան հակամարտությունը լուծված չէ, որ ընդունելի չեն ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով ստորագրված պայմանավորվածությունները։ Հանրահավաքի մասնակիցները նաև կպահանջեն Բաքվում պահվող հայ գերնիների վերադարձ։
«Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությանը, այլ պաշտպանում է այն»,- ասվում է հայտարարության մեջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝





































