ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունել Ալյասկայում ամենաբարձր մակարդակով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով NBC-ին։
«Սպասվում է, որ ուրբաթ օրը Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազա ժամանելուն պես Թրամփը Պուտինին կընդունի ամենաբարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Թրամփը նախատեսում է անձամբ դիմավորել Պուտինին։
Օգոստոսի 13-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում։






































