Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելու մասին, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարները ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու դիմումը ստորագրել էին օգոստոսի 9-ին Վաշինգտոնում, երբ նախաստորագրել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը:
«Ըստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը»,- ասվում է այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը։





































