Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ։
«Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր», - X-ում գրել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նաև շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդներին՝ «այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ» և մաղթել նրանց «վայելել հաշտեցման և համատեղ բարգավաճման նոր դարաշրջան»։
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրել են խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո: Հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության սահմանափակումների վերացման մասին:






































