ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շաիբանիի հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուժի մեջ թողնել երկրի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի դեմ պատժամիջոցները:
Ասադից բացի, պատժամիջոցները կգործեն նաև նրա այլ մերձավորների նկատմամբ, որոնք, ըստ Ռուբիոյի, սպառնում են Սիրիայի և միջազգային անվտանգությանը։ Միաժամանակ, ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ կդիտարկի հետագա քայլերը՝ վերանայելու Սիրիայի հետ կապված ահաբեկչական անվանումների ցանկերը։
Քարտուղարը հույս է հայտնել, որ այս քայլերը նոր փուլի սկիզբ կլինեն ինչպես սիրիացի ժողովրդի, այնպես էլ ԱՄՆ-Սիրիա հարաբերությունների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 1-ին հրամանագիր էր ստորագրել Սիրիայի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման մասին։ ԱՄՆ-ում դեռևս ուժի մեջ են մնում Սիրիայի դեմ դեռևս 1979 թվականին ընդունված սահմանափակող միջոցները, երբ Վաշինգտոնն այդ երկիրն ընդգրկել էր ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում: