Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի ամսաթիվը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ, RT-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ամսաթվի որոշման ժամանակ անհրաժեշտ կլինի համադրել կողմերի արձագանքը հուշագրություններին, որոնք նրանք փոխանակել էին նախորդ անգամ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 22-ից հետո:
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ: