Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշում չունի,
Armenia Today-ին հայտնեց ԱՍՀՆ մամուլի խասնակ Զարուհի Մանուչարյանը։
Նա չմեկնաբանեց
Armenia Today-ի թղթակցի այն հարցը, թե պետությունն ի՞նչ փոխհատուցում է նախատեսում տրամադրել զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
«Այս պահին այլ տեղեկատվություն մեր նախարարության մասով առկա չէ»,- նշեց Մանուչարյանը։
Նախարարության ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ նախարարության Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնը ներգրավված է պայթյունի համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքներում։
Մայիսի 11-ին Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն
էր տեղի ունեցել՝ փլուզումով, ինչի հետևանքով
զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 11-ը։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ը մայիսի 12-ին դուրս
էին գրվել։ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ
է նախաձեռնել։