Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Svaboda-ն:
ՏԱՍՍ-ը հավելել է, որ հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ: Բանակցությունների ընթացքում Ուկրաինան Ռուսաստանի պատվիրակներին է փոխանցել երկրի տարածքից դուրս բերված երեխաների ցանկ, որոնց վերադարձը պահանջում է։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ցանկում ընդգրկված են «հարյուրավոր» ուկրաինացի երեխաներ, որոնց Ռուսաստանը «հարկադրաբար տեղափոխել կամ պահում է ժամանակավորապես օկուպացված տարածքներում»։
«Ուկրաինացի երեխաների վերադարձն արդար և տևական խաղաղության անբաժանելի մասն է, ինչպես նաև անկեղծության առաջին փորձությունը»,- ընդգծել է Երմակը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի խոսքով՝ կողմերը փոխանակելու են բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 25 տարեկան անձանց: Նա մանրամասնել է, որ Մոսկվան ու Կիևը համաձայնել են նաև փոխանակակել զոհերի մարմինները:
Ռուսական կողմը դեռ մանրամասներ չի հայտնել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջյու Քեչելին շեշտել է, որ բանակցություններն ավարտվել են «առանց բացասական արդյունքների»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակը պարզ կդառնա երկու շաբաթվա ընթացքում:
Վրաստանի կառավարությունն ԱՄՆ-ին ազդակ է հղել երկկողմ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին և արդեն ստացել է պատասխան, թե ինչ քայլեր են...
Լոս Անջելեսի դատախազությունը քննարկում է ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսի՝ առավել հայտնի որպես Փի Դիդի, դեմ սեռական բռնության նոր մեղադրանքները,...
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը։ Ըստ աղբյուրի՝ Քուվեյթի...
Իրանն ու ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել տարածաշրջանում՝ հրադադարի շուրջ բանակցությունների փաստացի դադարեցման ֆոնին, հայտնում է The Guardian-ը։ ԱՄՆ կենտրոնական...
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Nobitex-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնել են գերատեսչությունից։ Ըստ նախարարության՝ Nobitex-ն...
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրանի հետ կապված 122...
ՀՀ կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանողներին հունիսի համար փոխհատուցել ծախսերի մի մասը՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Որոշումն...
Read moreDetailsՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news