Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև «տեխնիկական» բանակցությունները, որոնք վերաբերում են պատերազմի ավարտին, կարող են շարունակվել Վատիկանում առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հայտնում է Yle պարբերականը:
«Այժմ միջնորդների թիվն ավելացել է։ Եթե նախկինում միայն ԱՄՆ-ն էր այդ դերը խաղում, ապա այժմ Եվրոպան ևս միացել է»,- ասել է նա:
Ստուբի խոսքով՝ մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինացի և ռուս պաշտոնակիցների՝ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո քննարկումները շարունակվել են «տարբեր մակարդակներում»։
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն «անմիջապես»։
Այս պահին որպես բանակցությունների շարունակության հնարավոր վայր նշվում է Վատիկանը։