Ադրբեջանի ԶՈւ-ն Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Ըստ ԶԼՄ-ների՝ զորավարժությունները հրամանատարաշտաբային են։
Ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով առաջ են քաշվել զորավարժության շրջաններ, որտեղ ստուգվել են դրանց մանևրելիությունը և հրամանատարական կազմի գործողություններն օպերատիվ իրադրության պայմաններում:
Փետրվարին Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորավարժություններ էին անցկացվել։