Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով՝ 5 տղա, 2 աղջիկ, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում կմրցեն Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Վալերի Մովսիսյանը (89 կգ), Գրիգոր Ղազարյանը (96 կգ), Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):
Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Մոլդովայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 2 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել։ Ծանրորդներ Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանն նվաճել էին արծաթե մեդալներ, Դավիթ Հովհաննիսյանը և Գառնիկ Չոլաքյանը առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել։