Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկել է «Քաղաքացիական պայմանագրի» նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին: Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորից 67-ը։
Աղազարյանն անձեռնմխելիությունից զրկվել է 65 կողմ, 2 դեմ, Մարգարյանը՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով։
Այս քվեարկությամբ ԱԺ-ն համաձայնություն է տվել պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Երկու դեպքերն էլ վերաբերում են կոռուպցիոն գործարքներին։
Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։