Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքները՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատելով ճաշի սեղանի հետ: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
Մեդվեդևը նշել է, որ խոսակցությունը հաստատել է հայտնի գաղափարը՝ «ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են»:
«Թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ֆիշ-ընդ-չիփս և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է։ Բարի ախորժակ»,- գրել է Մեդվեդևը։
Այսպիսով՝ նա արձագանքել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևի ռեժիմն «աղցան կամ կոմպոտ չէ, որպեսզի լինի ընտրացանկում»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ և ՌԴ նախագահները մարտի 18-ին հեռախոսազրույց էին ունեցել։ Սպիտակ տունը և Կրեմլը հայտնել էին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները։