Անկարան կարագացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, երբ Երևանը կատարի Ադրբեջանի պայմանները, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չելիքը մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։
Մարտի 13-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան չեն քննարկում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։