Կալիֆոռնիայի դատարանը որոշել է, որ Starbucks սուրճ վաճառող խանութների ու սրճարանների ցանցը պետք է 50 մլն դոլարի փոխհատուցում վճարի տաք ըմպելիքից այրվածքներ ստացած առաքիչ-վարորդ Մայքլ Գարսիային, հայտնում է CNN-ը։
Միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականին, երբ Գարսիան պատվերը վերցնում էր Լոս Անջելեսում գտնվող Starbucks ավտոմոբիլից: Երեք ըմպելիքից մեկը լավ չէր ամրացվել տարային, ընկել էր և թափվել ծնկներին՝ պատճառելով երրորդ աստիճանի այրվածքներ։ Տղամարդը մի քանի անգամ մաշկի փոխպատվաստման վիրահատությունների էր ենթարկվել, և մինչ օրս տառապում է ֆիզիկական ցավից, հոգեբանական տրավմայից և հյուսվածքների դեֆորմացիայից։
Starbucks-ը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը, քանի որ իրեն մեղավոր չի համարել միջադեպի համար և «փոխհատուցումը չափազանց մեծ է» որակել։