Մարտի 12-ին 6 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, կա տուժած, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են BMW X5, Touareg, Mercedes, Kia, Chevrolet, Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW X5-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուր Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Նշվում է, որ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: Լրատվականի տեղեկություններով՝ BMW X5-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վթարին ներգրավված մյուս տրանսպորտային միջոցները կայանված էին: