Փարիզում՝ Gare du Nord կայարանի մերձակայքում գտնվող երկաթուղային գծերի մոտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից չպայթած ռումբ է հայտնաբերվել, հայտնում է BFM TV-ն։
Ըստ կայքի՝ այդ պատճառով կայարանում գնացքների չվերթերը չեղյալ են հայտարարվում և հետաձգվում։ SNCF երկաթուղային օպերատորի տվյալներով՝ ծառայությունը դադարեցվել է իրավապահ մարմինների պահանջով։
Ռումբը հայտնաբերվել է Հյուսիսային կայարանի մոտ՝ կայանից 2,5 կմ հեռավորության վրա, գծերի միջնամասում իրականացվող աշխատանքների ժամանակ, հայտնում է լրատվականը։
Ուղևորներին, որոնց գնացքներն ուշացել են, խորհուրդ են տվել հետաձգել ճանապարհորդությունը։