ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է 19 տարին չլրացած անձանց սեռափոխության վիրահատություն կատարել, հայտնել է Սպիտան տունը։
«Այսօր ամբողջ երկրում բուժաշխատողները խեղում են երեխաներին, ազդում նրանց թվի վրա՝ հետևելով այն պնդմանը, որ մեծահասակները կարող են փոխել երեխայի սեռը մի շարք անդառնալի բժշկական միջամտությունների միջոցով: Այդ վտանգավոր միտումը բիծ կդառնա մեր երկրի պատմության վրա։ Դրան պետք է վերջ դնել»,- ասված է հրամանագրի տեքստում։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն այսուհետ չի ֆինանսավորելու, չի հովանավորելու, չի խթանելու և չի աջակցելու երեխայի «անցմանը» մի սեռից մյուսը։
Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։