Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում դեսպանին փոխանցել են, որ «ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված հոդվածների և ապատեղեկատվական բնույթի հաղորդագրությունների տարածումը թյուրիմացություն է առաջացնում»։
Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Բաքվի «Ռուսական տան» մասին տեղեկատվությունը Բաքվի պաշտոնական դիրքորոշումը չէ, և նման կազմակերպությունների գործունեությունը պետք է «ընթանա օրենքի պահանջներին համապատասխան»։
Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ գերատեսչությունը նշել է, որ միջադեպի հետ կապված Բաքվի ակնկալիքները ռուսական կողմից «բաց հայտարարվել են»։
Հունվարի 27-ին ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվա էր հրավիրել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպման ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն անվանել էր «անհիմն»։