Թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ այսօր քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է առավելագույնը 4 տարի ժամկետով):
Խոսնակը չի նշել, թե կոնկրետ որ արարքի կամ խոսքի համար է վարույթ ընդունվել, այլ մանրամասներ ևս չի հայտնել գործի վերաբերյալ։