Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին։
Նա հավելել է, որ ընտրությունները կանցկացվեն «սառը պատերազմի ավարտից հետո ամենավտանգավոր գլոբալ միջավայրում»։
«Հիմա ժամանակն է, որ Բրիտանիան ընտրի մեր ապագան. որոշենք, թե արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք հիմնվել այն առաջընթացի վրա, որին հասել ենք, թե՞ ռիսկի ենք դիմում վերադառնալ սկիզբ, առանց պլանի, առանց հստակության: Այսօր ավելի վաղ Չարլզ III-ին խնդրեցի, որ խորհրդարանը ցրվի, թագավորը բավարարեց այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- ասել է Սունակը:
Սունակը վարչապետի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այս ընթացքում նա զգալիորեն ավելացրել է երկրի ռազմական ծախսերը, ինչը նրա քաղաքականության քննադատության պատճառ է դարձել։