• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 17:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից

Արցախ, Հասարակություն, Տնտեսություն,
16 Մայիս 2024 18:45
ShareShareShare
Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից
telegram

ՀՀ կառավարությունն արցախցիների համար բնակարան ձեռք բերելու աջակցության ծրագիր է ներկայացրել, որը հավանության է արժանացել կառավարության մայիսի 16-ի նիստում։ Ծրագրի նպատակն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիքների Հայաստանում բնակարանով ապահովել։ Ծրագրի մասնակիցներին կառավարությունը կտրամադրի բնակարանի ձեռքբերման կամ տան կառուցման հավաստագրեր:

Ծրագիրն իրականացվելու է հինգ տարիների ընթացքում (2024-2029թթ.)՝ երեք փուլերով։ Բնակարանների ձեռքբերման առաջին հավաստագրերը տրվելու են հուլիսի 15-ից։

Armenia Today-ը պատրաստել է ուղեցույց, որը հնարավորություն կտա արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։

Ի՞նչ է անհրաժեշտ ծրագրին մասնակցելու համար

Ծրագրին մասնակցելու պայմանն արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Ծրագրից կարող են օգտվել բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնց բոլոր անդամներն ունեն ՀՀ քաղաքացիություն։ Ընդ որում՝ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 12 քմ-ից և բնակարանի գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։

Կառավարությունը վճարում է կանխավճարի նվազագույն չափը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին), որը կազմում առաջնային կամ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն 1%-ը։

Հիփոթեքային վարկը տրամադրվում է դրամով` ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից՝ նվազագույնը ժամկետը 120 ամսով. այդ վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում դրա ձեռքբերման իրավունքը պատկանում է պետությանը։

Միևնույն ժամանակ, պետական ծրագրում ընդգծվում է, որ կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով, կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի գրավով:

«Կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը։ Կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։ Ընդ որում՝ մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով»,- ասված է ծրագրում։

Որտե՞ղ գնել բնակարան՝ 3, 4 և 5 միլիոն փոխհատուցում ստանալու դիմաց


5 մլն դրամի աջակցություն (12,8 հազար դոլար)

Աջակցության չափը կախված է նրանից, թե շահառու ընտանիքը ո՞ր բնակավայրում կցանկանա տուն կամ բնակարան գնել։ Պետությունը 5 մլն դրամ կվճարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, եթե նրանք բնակարան ձեռք բերեն սահմանամերձ 15 համայնքի 242 բնակավայրում։

Արարատի մարզ․ Երասխ գյուղ, Զանգակատուն գյուղ, Լանջառ գյուղ, Ուրցալանջ գյուղ, Պարույր Սևակ գյուղ, Վարդաշատ գյուղ։

Գեղարքունիքի մարզ․ Ճամբարակ համայնք՝ Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ, Վարդենիս համայնք՝ Ազատ գյուղ, Ախպրաձոր գյուղ, Այրք գյուղ, Ավազան գյուղ, Արեգունի գյուղ, Արփունք գյուղ, Գեղամաբակ գյուղ, Գեղամասար գյուղ, Դարանակ գյուղ, Զառիվեր գյուղ, Կախակն գյուղ, Կութ գյուղ, Կուտական գյուղ, Մաքենիս գյուղ, Ներքին Շորժա գյուղ, Նորաբակ գյուղ, Շատջրեք գյուղ, Շատվան գյուղ, Ջաղացաձոր գյուղ, Սոթք գյուղ, Վերին Շորժա գյուղ, Տրետուք գյուղ, Փամբակ գյուղ։

Սյունիքի մարզ․ Ագարակ գյուղ, Աղվանի գյուղ, Աճանան գյուղ, Անտառաշատ գյուղ, Առաջաձոր գյուղ, Արծվանիկ գյուղ, Բարգուշատ գյուղ, Գեղանուշ գյուղ, Գոմարան գյուղ, Դավիթ Բեկ գյուղ, Դիցմայրի գյուղ, Եղեգ գյուղ, Եղվարդ գյուղ, Ըրկենանց գյուղ, Խդրանց գյուղ, Խորձոր գյուղ, Ծավ գյուղ, Կաղնուտ գյուղ, Ձորաստան գյուղ, Ճակատեն գյուղ, Ներքին Խոտանան գյուղ, Ներքին Հանդ գյուղ, Նորաշենիկ գյուղ, Շիկահող գյուղ, Շիշկերտ գյուղ, Շրվենանց գյուղ, Չափնի գյուղ, Սզնակ գյուղ, Սյունիք գյուղ, Սրաշեն գյուղ, Սևաքար գյուղ, Վանեք գյուղ, Վարդավանք գյուղ, Վերին Խոտանան գյուղ, Տանձավեր գյուղ, Տավրուս գյուղ, Ուժանիս գյուղ, Օխտար գյուղ: Գորիս համայնք՝ Գորիս քաղաք, Ակներ գյուղ, Աղբուլաղ գյուղ, Բարձրավան գյուղ, Խնձորեսկ գյուղ, Հարթաշեն գյուղ, Ձորակ գյուղ, Ներքին Խնձորեսկ գյուղ, Շուռնուխ գյուղ, Որոտան գյուղ, Վանանդ գյուղ, Վերիշեն գյուղ, Քարահունջ գյուղ։ Մեղրի համայնք՝ Ալվանք գյուղ, Այգեձոր գյուղ, Գուդեմնիս գյուղ, Թխկուտ գյուղ, Լեհվազ գյուղ, Լիճք գյուղ, Կարճևան գյուղ, Կուրիս գյուղ, Նռնաձոր գյուղ, Շվանիձոր գյուղ, Վահրավար գյուղ, Վարդանիձոր գյուղ, Տաշտուն գյուղ: Սիսիան համայնք՝ Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Ույծ գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ: Քաջարան համայնք՝ Անդոկավան գյուղ, Աջաբաջ գյուղ, Բաբիկավան գյուղ, Գեղավանք գյուղ, Գեղի գյուղ, Գետիշեն գյուղ, Լեռնաձոր գյուղ, Կաթնառատ գյուղ, Կավճուտ գյուղ, Կարդ գյուղ, Կիցք գյուղ, Ձագիկավան գյուղ, Ներքին Գիրաթաղ գյուղ, Նոր Աստղաբերդ գյուղ, Ոչեթի գյուղ, Վերին Գեղավանք գյուղ, Վերին Գիրաթաղ գյուղ, Փուխրուտ գյուղ, Քաջարանց գյուղ, Քարուտ գյուղ: Տաթև համայնք՝ Շինուհայր գյուղ, Տաթև գյուղ, Հալիձոր գյուղ, Հարժիս գյուղ, Սվարանց գյուղ, Խոտ գյուղ, Տանձատափ գյուղ, Քաշունի գյուղ. Տեղ համայնք՝ Տեղ գյուղ, Արավուս գյուղ, Խնածախ գյուղ, Խոզնավար գյուղ, Կոռնիձոր գյուղ, Վաղատուր գյուղ, Քարաշեն գյուղ։

Վայոց ձորի մարզ․ Վայք համայնք՝ Ազատեկ գյուղ, Ախտա գյուղ, Արտավան գյուղ, Բարձրունի գյուղ, Գոմք գյուղ, Զառիթափ գյուղ, Խնձորուտ գյուղ, Կապույտ գյուղ, Հորադիս գյուղ, Մարտիրոս գյուղ, Նոր Ազնաբերդ գյուղ, Սարավան գյուղ, Սերս գյուղ, Ուղեձոր գյուղ, Փոռ գյուղ: Արենի համայնք՝ Ամաղու գյուղ, Գնիշիկ գյուղ, Ելփին գյուղ, Խաչիկ գյուղ, Չիվա գյուղ, Ռինդ գյուղ։

Տավուշի մարզ․ Իջևան համայնք՝ Ազատամուտ գյուղ, Ակնաղբյուր գյուղ, Աճարկուտ գյուղ, Այգեհովիտ գյուղ, Աչաջուր գյուղ, Բերքաբեր գյուղ, Դիտավան գյուղ, Լուսահովիտ գյուղ, Լուսաձոր գյուղ, Խաշթառակ գյուղ, Ծաղկավան գյուղ, Կայան գյուղ, Կիրանց գյուղ, Սարիգյուղ գյուղ, Սևքար գյուղ, Վազաշեն գյուղ
Բերդ համայնք՝ Բերդ քաղաք, Այգեձոր գյուղ, Այգեպար գյուղ, Արծվաբերդ գյուղ, Իծաքար գյուղ, Վերին Ծաղկավան գյուղ, Մովսես գյուղ, Նավուր գյուղ, Ներքին Կարմիր աղբյուր գյուղ, Նորաշեն գյուղ, Չինարի գյուղ, Չինչին գյուղ, Չորաթան գյուղ, Պառավաքար գյուղ, Վարագավան գյուղ, Վերին Կարմիր աղբյուր գյուղ, Տավուշ գյուղ,բՆոյեմբերյան համայնք՝ Բաղանիս գյուղ, Բարեկամավան գյուղ, Բերդավան գյուղ, Դովեղ գյուղ, Կոթի գյուղ, Կողբ գյուղ, Ոսկեպար գյուղ, Ոսկեվան գյուղ, Ջուջեվան գյուղ։

4 մլն դրամի աջակցություն (10,3 հազար դոլար)

Պետությունը 4 մլն դրամ կվճարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, եթե նրանք բնակարան ձեռք բերեն ցանկում ներառված 148 բնակավայրում։

Արագածոտնի մարզ․ Թալին համայնքի բնակավայրերը՝ Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Զովասար գյուղ, Լուսակն գյուղ։

Արարատի մարզ․ Արարատ համայնք՝ Արմաշ գյուղ: Վեդի համայնք՝ Եղեգնավան գյուղ, Լուսառատ գյուղ։

Արմավիրի մարզ․ Բաղրամյան համայնք՝ Արգինա գյուղ, Բագարան գյուղ, Երվանդաշատ գյուղ, Կողբավան գյուղ, Վանանդ գյուղ, Բաղրամյան գյուղ։

Գեղարքունիքի մարզ․ Ճամբարակ համայնք՝ Դրախտիկ գյուղ, Շողակաթ գյուղ: Վարդենիս համայնք՝ Վարդենիս քաղաք, Ակունք գյուղ, Լճավան գյուղ, Գեղաքար գյուղ, Լուսակունք գյուղ, Խաչաղբյուր գյուղ, Ծովակ գյուղ, Կարճաղբյուր գյուղ, Մեծ Մասրիկ գյուղ, Նորակերտ գյուղ, Վանեվան գյուղ, Տորֆավան գյուղ, Փոքր Մասրիկ գյուղ

Լոռի մարզ․ Ալավերդի համայնք՝ Բենդիկ գյուղ, Հագվի գյուղ, Մեծ Այրում գյուղ, Շամլուղ քաղաք, Փոքր Այրում գյուղ, Ջիլիզա գյուղ: Տաշիր համայնք՝ Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ: Թումանյան համայնք՝ Աթան գյուղ, Ահնիձոր գյուղ, Շամուտ գյուղ, Քարինջ գյուղ: Լոռի բերդ՝ Լեջան գյուղ, Յաղդան գյուղ։

Շիրակի մարզ․ Անի համայնք՝ Աղին գյուղ, Անիպեմզա գյուղ, Բագրավան գյուղ, Իսահակյան գյուղ, Լուսաղբյուր գյուղ, Հայկաձոր գյուղ, Շիրակավան գյուղ, Ջրափի գյուղ: Ախուրյան համայնք՝ Բայանդուր գյուղ, Երազգավորս գյուղ, Հովունի գյուղ, Փոքրաշեն գյուղ, Քեթի գյուղ: Ամասիա համայնք՝ Ամասիա գյուղ, Ալվար գյուղ, Աղվորիկ գյուղ, Արավետ գյուղ, Արդենիս գյուղ, Արեգնադեմ գյուղ, Բանդիվան գյուղ, Բերդաշեն գյուղ, Բյուրակն գյուղ, Գառնառիճ գյուղ, Գտաշեն գյուղ, Դարիկ գյուղ, Եղնաջուր գյուղ, Երիզակ գյուղ, Զարիշատ գյուղ, Զորակերտ գյուղ, Լորասար գյուղ, Ծաղկուտ գյուղ, Կամխուտ գյուղ, Հովտուն գյուղ, Մեղրաշատ գյուղ, Շաղիկ գյուղ, Պաղակն գյուղ: Աշոցքի համայնք՝ Աշոցք գյուղ, Արփենի գյուղ, Բաշգյուղ գյուղ, Բավրա գյուղ, Գոգհովիտ գյուղ, Զույգաղբյուր գյուղ, Թավշուտ գյուղ, Թորոսգյուղ գյուղ, Լեռնագյուղ գյուղ, Կարմրավան գյուղ, Կաքավասար գյուղ, Կրասար գյուղ, Հարթաշեն գյուղ, Ձորաշեն գյուղ, Ղազանչի գյուղ, Մեծ Սեպասար գյուղ, Մուսայելյան գյուղ, Սալուտ գյուղ, Սարագյուղ գյուղ, Սարապատ գյուղ, Սիզավետ գյուղ, Վարդաղբյուր գյուղ, Ցողամարգ գյուղ, Փոքր Սարիար գյուղ, Փոքր Սեպասար գյուղ:

Սյունիքի մարզ․ Կապան համայնք՝ Կապան քաղաք: Մեղրի համայնք՝ Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Սիսիան համայնք՝ Սիսիան քաղաք: Քաջարան համայնք՝ Քաջարան քաղաք։

Վայոց ձորի մարզ․ Վայք համայնք՝ Վայք քաղաք, Արին գյուղ, Զեդեա գյուղ, Կարմրաշեն գյուղ, Հերհեր գյուղ: Արենի համայնք՝ Արենի գյուղ, Աղնջաձոր գյուղ, Արատես գյուղ, Արտաբույնք գյուղ, Գետիկվանք գյուղ, Գողթանիկ գյուղ, Եղեգիս գյուղ, Թառաթումբ գյուղ, Կալասար գյուղ, Հերմոն գյուղ, Հորբատեղ գյուղ, Հորս գյուղ, Սալլի գյուղ, Սևաժայռ գյուղ, Վարդահովիտ գյուղ, Քարագլուխ գյուղ։

Տավուշի մարզ․ Նոյեմբերյան համայնք՝ Նոյեմբերյան քաղաք, Այրում քաղաք, Արճիս գյուղ, Բագրատաշեն գյուղ, Դեբեդավան գյուղ, Դեղձավան գյուղ, Զորական գյուղ, Լճկաձոր գյուղ, Հաղթանակ գյուղ, Պտղավան գյուղ։

Ըստ նախագծի՝ ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանից դուրս։ Բացառություն են այն դեպքերը, երբ ընտանիքի անդամը ՀՀ սահմաններից դուրս է եղել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքի` տվյալ տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր ցանկի առաջին 400, ինչպես նաև պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ ռազմաուսումնական, քաղավիացիայի բուհերում սովորելու կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու համար։

Ծրագրի փուլերը․ ո՞ր փուլում կարող են միանալ Արցախին

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքներին։ Ծրագրի առաջին փուլում առաջարկից կարող են օգտվել նաև ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ։

Երկրորդ փուլը, որը կմեկնարկի ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 1-ը, կընդգրկի 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։

Երրորդ փուլը կմեկնարկի ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը և կընդգրկի առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։

Ե՞րբ կսկսվի վկայականների տրամադրումը

Հավաստագրի տրամադրման գործընթացը կսկսվի 2024 թվականի հուլիսի 15-ից, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը՝ 2024-ի օգոստոսի 1-ից։

Նշենք, որ Երևան քաղաքը բաժանվում է 5 գոտու։ Մանրամասները, թե որ տարածքներն ու փողոցներն են ներառված այս գետիներներում, կարող եք տեսնել հղմամբ։

telegram
Tags: ԱրցախԲնակարաններԿառավարություն

Հարակից հրապարակումներ

СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 368,59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,07 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ - խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանում,...

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51

ՀՀ կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին հունիսի համար փոխհատուցել ծախսերի մի մասը՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Որոշումն...

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04

Խոշոր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը պահանջել են լուծել դեպի Ռուսաստան արտադրանքի արտահանման խնդիրը, սակայն պատասխան են...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33

Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստը (ուղիղ)

04 Հունիս 2026 16:20
ЦБ Армении: курсы валют на 12 января

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

04 Հունիս 2026 16:00
Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

Կոնգոյում Էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել կարանտինային մեկուսարաններից. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:23
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն չի ցանկանում վերսկսել մարտական գործողություններն Իրանի դեմ. ԶԼՄ

04 Հունիս 2026 15:10
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Նախընտրական զառանցանք են տարածում իմ մասին․ Կարապետյան

04 Հունիս 2026 15:01
TRIPP-ի իրականացումը կասկածի տակ է մասնակիցների տնտեսական հետաքրքրության բացակայության պատճառով․ փորձագետ

ԱՄՆ-ից հավանություն են տվել TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծմանը

04 Հունիս 2026 14:53
Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

Հիացած եմ մեր ուժեղ, հետաքրքիր կին լրագրողներով․ Սամվել Կարապետյան

04 Հունիս 2026 14:52
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցներին

04 Հունիս 2026 14:50
Уроженца Арцаха

ՄԻԵԴ է ներկայացվել արցախցիների շուրջ 600 դիմում՝ գույքային հարցերով. Բեգլարյան

04 Հունիս 2026 14:43
ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՄ-ն շուրջ 50 մլն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին

04 Հունիս 2026 14:32
Վարժական հավաքների մասնակիցներից հանդերձանքի համար մոտ 40 000 դրամ է պահվում․ Մանուկյան

ՌԴ-ից ՀՀ եկողներին սպառնում են վարժական հավաքով․ Մանուկյան

04 Հունիս 2026 14:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով  Թրամփի դեմ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հարցով Թրամփի դեմ բանաձև է ընդունել

04 Հունիս 2026 14:17
Իսրայելի հարվածների սրման ֆոնին Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ

04 Հունիս 2026 13:23
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Երևանի արվարձաններում (ուղիղ)

04 Հունիս 2026 12:58
«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

«Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը կառավարության դիմաց (ուղիղ)

04 Հունիս 2026 12:49
«Преследование в рамках политического заказа»: Сагателян рассказал о вызове на допрос в СК

Խուզարկում են ՀՅԴ Գյումրիի գրասենյակն ու բնակարաններ․ Սաղաթելյան

04 Հունիս 2026 12:46
Шойгу: власти Армении ищут поддержки у «источника угроз»

Հայաստանը շուրջ 700 մլն դոլար կկորցնի ՌԴ-ում իր գյուղմթերքի չիրացման դեպքում. ՌԴ ԱԽ

04 Հունիս 2026 12:17

Կառավարությունը կփոխհատուցի պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին

04 Հունիս 2026 11:51
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը

04 Հունիս 2026 11:44
В Армении утвержден план учебных сборов для военнообязанных в запасе

ԶՈւ-ում հունիսի 8-ից կմեկնարկի ամառային զորակոչը

04 Հունիս 2026 11:33
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հունիս 2026 11:28
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

04 Հունիս 2026 11:06
Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանի տղաները փորձում են սպառնալիքով ձայներ հավաքել ՔՊ-ի օգտին․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:50
ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

ՔԿ-ն խուզարկություններ է սկսել «Ուժեղ Հայաստանին» առնչվող 50-ից ավելի հասցեում

04 Հունիս 2026 10:25
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

ՌԴ-ից ՀՀ եկած մինչև 55-ամյա տղամարդկանց վարժական հավաքի են տանում․ ԶԼՄ

04 Հունիս 2026 10:23
Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

Ջերմոցատերերը կառավարությունից իրենց խնդիրների լուծման հստակ պատասխան չեն ստացել. ԶԼՄ

04 Հունիս 2026 10:04
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

04 Հունիս 2026 08:28
«Велосипеда не было» — Захарова отвергла связь отношений РФ и Армении с выборами
Արտաքին քաղաքական

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

04 Հունիս 2026 17:42

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունները չի կապում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների...

Read moreDetails
СМИ узнали о планах властей Армении прекратить программу помощи арцахцам
Արցախ

Կառավարությունը կների արցախցիների մի շարք վարկային պարտավորություններ

04 Հունիս 2026 16:45

Կառավարությունը որոշել է մի շարք վարկային պարտավորություններից ազատել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ին։ Խոսքն այն...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ