Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գասպար Տերտերյանը վստահ հաղթանակ է տոնել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
67 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը 9:0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Սայ Բրուններին։
Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեություն ծավալող Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ Championat.com-ի փոխանցմամբ՝ հայտնել է...





































