Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ադրբեջանի քաղաքացի 36-ամյա Էլչին Աղաևի նկատմամբ, ով մեղադրվում է փախստականի սպանության մեջ:
Bild-ի տվյալներով՝ ապաստան հայցողի կարգավիճակով Գերմանիա ժամանած տղամարդը կացնահարել է մեկ այլ ներգաղթյալի այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինս սիրավեպ ունի նախկին ընկերուհու հետ: Ադրբեջանի քաղաքացին ներխուժել է բնակարան, որտեղ սիրահարները քնած են եղել, սպանել մրցակցին և բռնաբարել զոհին։
Այնուհետև ենթադրյալ մարդասպանը թաքնվել է սպանվածի ավտոմեքենայում՝ պատանդ վերցնելով նրա 2 և 5 տարեկան որդիներին: Այն բանից հետո, երբ ոստիկանները արգելափակել են մեքենան, ադրբեջանցին մեքենան թողել է և փախել ուժայիններից։ Նրա նախկին ընկերուհու խոսքով՝ Աղաևը «արդեն ինչ-որ մեկին սպանել էր հայրենիքում»։
Ոստիկանությունը կասկածում է, որ հետախուզվող տղամարդը ցանկանում է կապվել Արևելյան Եվրոպայից բեռնատարների վարորդների հետ, որպեսզի շարունակի իր փախուստը: