ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ, ինչի մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ամերիկյան կողմն արդեն 6-րդ գիշերն անընդմեջ թիրախավորում է հանրապետության տարածքը՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի ռազմական ներուժը։
CENTCOM-ի հայտարարությունից հետո «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ IRIB հեռուստաընկերությունը հաստատել է պայթյունների ձայները, որոնք լսվել են Բանդար Աբաս քաղաքի արևմտյան հատվածում։ ՏԱՍՍ-ը, հղում անելով IRNA գործակալության վրա, հայտնել է, որ երկու պայթյուն է որոտացել նաև Բուշեր քաղաքում։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։





































