Մասնավոր մանկապարտեզում դայակը վնասել է 6-ամյա երեխայի այտերը, ինչի հետևանքով երեխան տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է Shamshyan.com-ը։
Նախնական տվյալներով՝ մանկապարտեզի դայակը քաշել է երեխայի այտերը և ցավ պատճառել նրան, ինչի հետևանքով էլ տղան ստացել է մարմնական վնասվածքները։
Կայքի տեղեկություններով՝ հունիսի 11-ին՝ ժամը 16։25-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նշել է կայքը։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ՔԿ, սակայն դեռ չի ստացել պարզաբանում հարուցված հնարավոր քրգործի մասին։





































