Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 2:1 հաշվով հաղթել է Անգլիային, փոխանցել է Fifa-ն։
Հանդիպումն անցկացվել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքում։ 55-րդ րոպեին Էնթոնի Գորդոնն առաջ է մղել Անգլիայի հավաքականին՝ դառնալով գոլի հեղինակ։
Անգլիացիների համար հաղթական հաշիվը պահպանվել է մինչև 85-րդ րոպեն, երբ դիպուկ հարվածով աչքի է ընկել Էնցո Ֆերնանդեսը։ Հանդիպման հանգուցալուծումը տեղի է ունեցել 90+2-րդ րոպեին. Անգլիայի հավաքականի դարպասը գրավել է Լաուտարո Մարտինեսը:
Արգենտինայի կազմում գոլային փոխանցումների հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, որը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Եզրափակչում Արգենտինան կխաղա Իսպանիայի հետ։
Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է: 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի ազգային թիմը մրցում էր Ֆրանսիայի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, սակայն 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ էին գտնվել արգենտինացիները (4:2):






































