• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Հուլիս 2026 17:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մարզիկները մարզվում են փակ «Օլիմպավանի» մոտ և պահանջում բացել այն

Հասարակություն,
16 Հուլիս 2026 16:45
ShareShareShare
Спортсмены тренируются у закрытого «Олимпавана» и требуют открыть спорткомплекс
telegram

Մարզիչներն ու մարզիկները պարապմունքներ են անցկացնում կապարակնքված «Օլիմպավան» մարզական կենտրոնի բակում, որը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազան է։ «Օլիմպավան»-ի մոտ անցկացվող մարզումների ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ հուլիսի 6-ին կալանավորումից հետո իրավապահները, ի թիվս նրան պատկանող բազմաթիվ ընկերությունների, կապարակնքել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Օլիմպավան» մարզական կենտրոնի շենքերը։ Իրավապահ մարմինները պաշտոնապես չեն պարզաբանել, թե ինչու է մարզահամալիրն ավելի քան 10 օր փակ մնում։

Խառը մենամարտերի մարզիչ Էրիկ Օհանյանը պատմել է, որ իր սաները ստիպված են մարզվել բաց երկնքի տակ, քանի որ այլ ելք չկա։ Նրա խոսքով՝ երեխաները պատրաստվում են հուլիսի 26-ի մրցումներին, իսկ այլ դահլիճ գտնել հաջողվել է մարզիկների միայն փոքր մասի համար։

«Մենք չենք կարող մարզումները դադարեցնել։ Տատամիներ ենք գտել, երեխաներն իրենց պաշտպանիչներն են բերել, փորձում ենք պահել նրանց մարզավիճակն ու մարտական ոգին։ Ունենք 107 սան, բայց նրանցից միայն մոտ 20-ը կարող է ժամանակավոր մարզվել Լենինգրադյան փողոցի դահլիճում։ Մնացածը պարզապես գնալու տեղ չունի»,- ասել է նա։

Մարզիչը նշել է, որ երկարատև դադարն անխուսափելիորեն կազդի մարզիկների արդյունքների վրա։

«Եթե մեկ-երկու ամիս էլ գործունեությունը կանգնի, երեխաները կկորցնեն մարզավիճակը, իսկ նրանց մրցակիցները կշարունակեն աճել։ Դավթաշենի համար «Օլիմպավան»-ը շատ կարևոր էր․ երեխաները կարողանում էին ինքնուրույն գալ մարզումների։ Հիմա ծնողները չեն կարող ամեն օր նրանց տեղափոխել քաղաքի այլ թաղամասեր»,- հայտարարել է նա։

Նույն խնդրին է բախվել նաև բռնցքամարտի բաժինը։

Մարզիչը հայտնել է, որ իր շուրջ 200 սաներ չեն կարող լիարժեք պատրաստվել մրցաշարերին։ Նրա խոսքով՝ թիմը պետք է հուլիսի 17-ին մասնակցեր մրցաշարի, սակայն մարզիկները ստիպված մարզվում են փողոցում։

«Այստեղ 200 երեխա չի տեղավորվում, իսկ անհրաժեշտ մարզագույքը մնացել է շենքի ներսում․ մեզ նույնիսկ թույլ չեն տվել այն դուրս բերել։ Ստիպված իմպրովիզ ենք անում և փորձում գոնե մարզավիճակ պահել»,- նշել է նա։

Մարզչի խոսքով՝ մարզիկների և ծնողների միակ պահանջը մարզումները վերսկսելու հնարավորություն տալն է։

Ծնողներից մեկը հայտարարել է, որ «Օլիմպավան»-ի փակումը վնաս է հասցնում երեխաներին, որոնք պատրաստվում են միջազգային մրցումների։

«Տպավորություն է, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) չի ուզում, որ այլ երկրներում հայկական դրոշը բարձրանա։ Այս երեխաները պետք է ներկայացնեն Հայաստանը մրցումներում, իսկ դրա փոխարեն ստիպված են մարզվել փողոցում»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ եթե իրավապահ մարմինները քննչական գործողություններ էին իրականացնում, դրանք կարելի էր ավարտել մեկ-երկու օրում՝ առանց մարզահամալիրի աշխատանքը դադարեցնելու։

Պատանի մարզիկները նույնպես խնդրում են բացել մարզահամալիրը։ Բռնցքամարտի բաժնի սաներից մեկը նշել է, որ փողոցում մարզումները չեն կարող փոխարինել դահլիճում անցկացվող պարապմունքներին։

«Արդեն 11-րդ օրն է՝ չենք կարողանում մարզվել դահլիճում։ Ուզում ենք, որ «Օլիմպավան»-ը բացեն, որպեսզի մարզվենք և կարողանանք ինչ-որ բանի հասնել։ Ինչքան էլ փողոցում մարզվենք, միևնույն է, դա չի համեմատվի դահլիճում մարզումների հետ»,- ասել է մարզիկը։

Հուլիսի 11-ից Ծառուկյանի հետ առնչվող ընկերությունների աշխատակիցները պարբերաբար ակցիաներ են անցկացնում՝ ի աջակցություն նրա և ձեռնարկությունների աշխատանքը վերսկսելու պահանջով։ Այս ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվել «Մուլտի Սթոուն» ընկերության, «Մուլտի Գրանդ» հյուրանոցի, «Երևանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի, «Մուլտի Տաբակ»-ի և մի շարք այլ ընկերությունների մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։  Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, այս ընթացքում «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել է պետության կառավարմանը, իսկ «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, ինչպես նաև ենթադրյալ փողերի լվացման վարույթներում։ Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։

telegram
Tags: ԾառուկյանմարզասրահՕլիմպավան

Հարակից հրապարակումներ

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

16 Հուլիս 2026 11:04

Առաջիկա 10 օրերին հանրապետությունում ուժեղ շոգեր չեն կանխատեսվում

16 Հուլիս 2026 09:05

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում, իսկ առաջիկա 10 օրերին ուժեղ շոգեր չեն կանխատեսվում, տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

16 Հուլիս 2026 08:11

Հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2026 07:45

Հայաստանում հուլիսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է...

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

15 Հուլիս 2026 23:58

Ռուսաստանում երկարաժամկետ բնակվելու կամ աշխատելու նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կարող են պարտավորեցնել ձեռք բերել միգրանտի էլեկտրոնային պրոֆիլով բջջային հեռախոս, հայտարարել...

Load More
Xosum
  • Լուրեր
Спортсмены тренируются у закрытого «Олимпавана» и требуют открыть спорткомплекс

Մարզիկները մարզվում են փակ «Օլիմպավանի» մոտ և պահանջում բացել այն

16 Հուլիս 2026 16:45
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

16 Հուլիս 2026 16:00
Здание Multi Wellness Царукяна перешло в собственность мэрии Еревана

«Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

16 Հուլիս 2026 15:43
Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06
6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

6000-ամյա հայկական վիշապաքարերն ստեղծել է միասնական հասարակություն․ հետազոտություն

16 Հուլիս 2026 14:55
ՀՀ-ն ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք կարտահանի. Պապոյան

ՀՀ-ն ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք կարտահանի. Պապոյան

16 Հուլիս 2026 14:53
Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի նոր վարչապետ

Գերագույն ռադան Սերգեյ Կորեցկուն նշանակել է Ուկրաինայի նոր վարչապետ

16 Հուլիս 2026 14:34
Անկարան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը

Թուրքիան Ուկրաինային ծովում անվտանգության երաշխիքներ է խոստացել

16 Հուլիս 2026 14:19
Правительство утвердило правила экспорта армянской рыбы в Евросоюз

Կառավարությունը սահմանել է ԵՄ արտահանման համար ձկնաբուծարանների գրանցման նոր կանոններ

16 Հուլիս 2026 13:51
Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը

Ֆրանսիայի ԱԺ-ն հաստատել է էֆթանազիայի օրինագիծը

16 Հուլիս 2026 13:33
«Արարատցեմենտը» վերսկսել է արտադրական գործընթացը

Դատարանն «Արարատցեմենտը» հանձնել է պետության կառավարմանը

16 Հուլիս 2026 13:33
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող

Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրանա. «Օլիմպավանի» մարզիկի ծնող

16 Հուլիս 2026 13:16
Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները

Կապարակնքված «Օլիմպավան»-ի բակում մարզիչը շարունակել է երեխաների մարզումները

16 Հուլիս 2026 13:08
Միրզոյանը ներկայացրել է TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը

Միրզոյանը ներկայացրել է TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը

16 Հուլիս 2026 13:05
Բողոքի ակցիա «Օլիմպավանի» մոտ՝ համալիրը բացելու պահանջով (ուղիղ)

Բողոքի ակցիա «Օլիմպավանի» մոտ՝ համալիրը բացելու պահանջով (ուղիղ)

16 Հուլիս 2026 12:10
Գյումրիում խուլիգանության կասկածով 3 ձերբակալված կա

Գյումրիում խուլիգանության կասկածով 3 ձերբակալված կա

16 Հուլիս 2026 12:01
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 4800-ը

16 Հուլիս 2026 11:38
Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

Կառավարության նիստ՝ 16.07․2026թ․ (ուղիղ)

16 Հուլիս 2026 11:04
Ֆուտբոլի ԱԱ․ Արգենտինան հաղթել է Անգլիային և դուրս եկել եզրափակիչ

Ֆուտբոլի ԱԱ․ Արգենտինան հաղթել է Անգլիային և դուրս եկել եզրափակիչ

16 Հուլիս 2026 10:33
СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Առաջիկա 10 օրերին հանրապետությունում ուժեղ շոգեր չեն կանխատեսվում

16 Հուլիս 2026 09:05
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

16 Հուլիս 2026 08:11

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

16 Հուլիս 2026 08:07
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 16-ին

16 Հուլիս 2026 07:45
ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել հատուկ հեռախոս գնել

15 Հուլիս 2026 23:58
Բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին

Դատարանն Ասկերանի քաղաքապետի վերաբերյալ արդարացման վերդիկտ է կայացրել

15 Հուլիս 2026 23:40
ԵՄ-ն մտադիր է խստացնել Կիևի ֆինանսավորման պայմանները․ Bloomberg

ԵՄ-ում չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

15 Հուլիս 2026 23:13
Захарова: совместные с НАТО маневры Армении вызывают сожаление

Զախարովան մեկնաբանել է «3+3» ձևաչափի շուրջ Բաքվի և Երևանի տարաձայնությունները

15 Հուլիս 2026 22:30
Գագիկ Ծառուկյանն ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ

«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել

15 Հուլիս 2026 21:44
Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է խորտակվել

15 Հուլիս 2026 20:17
Спортсмены тренируются у закрытого «Олимпавана» и требуют открыть спорткомплекс
Հասարակություն

Մարզիկները մարզվում են փակ «Օլիմպավանի» մոտ և պահանջում բացել այն

16 Հուլիս 2026 16:45

Մարզիչներն ու մարզիկները պարապմունքներ են անցկացնում կապարակնքված «Օլիմպավան» մարզական կենտրոնի բակում, որը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մարզաբազան է։ «Օլիմպավան»-ի...

Read moreDetails
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 16-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

16 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 366,57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,69 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ