• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հուլիս 2026 00:46
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

Երևան, Էքսկլյուզիվ, Ներքաղաքական,
08 Հուլիս 2026 22:55
ShareShareShare
telegram

Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70 ընկերերությունում։ Նույն օրը երեկոյան Ծառուկյանին կալանավորել էին, իսկ նրա տնից, որպես իրեղեն ապացույց, իրավապահները տարել էին երեք առյուծ և մեկ վագր, ինչպես նաև տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կենդանիներն առգրավվել են վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ տեղափոխման համար քնեցված էգ առյուծը չէր արթնագել և անկել էր: Երևանի կենդանաբանական այգուց կատարվածը բացատրել էին կենդանու ծեր տարիքով և ուղեկցող հիվանդրոթյուններով։ Իրավապահները գործ են հարուցել առյուծի անկման դեպքի առթիվ։

Մինչ առյուծի անկման մասին լուրի տարածվելը՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանն ուներ վայրի կենդանիներ պահելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հավելել, որ դրանց պահման պայմանները երկրում լավագույններից էին։ Տոնոյանը հիշեցրել էր նաև, որ տարիներ առաջ Ծառուկյանն առյուծի ձագ էր նվիրել Կենդանաբանական այգուն։

Ավելի վաղ, Ծառուկյանն արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր մտնել իր առյուծի վանդակը, եթե վերջինս չկարողանա ապացուցել, որ ինքն օտարերկրյա գործակալ է։ Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետն սպառնացել էր կուսակցության առաջնորդին, որ նրա առանձնատունը մինչև 2031 թվականը վերածելու է ծերերի խնամքի կենտրոնի, իսկ Ծառուկյանն առաջիկա տասնամյակներում անցկացնելու է ճաղերի հետևում։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ տեղեկանալու, թե արդյոք քաղաքացիները կո՞ղմ են, որ կենդանիները տեղափոխվեն Կենդանաբանական այգի։ Եվ ի՞նչ են կարծում, որտե՞ղ նրանց կապահովեն ավելի լավ պայմաններով։

Քաղաքացիների մեծ մասը, տարբեր հիմնավորումներով, սխալ է համարել կենդաիներին Կենդանաբանական այգի տեղափոխելը։ Նրանց կարծիքով՝ կենդանիների համար Ծառուկյանի ստեղծած պայմաններն ավելի լավն էին, քան հիմա կարող է ապահովել Կենդանաբանական այգու տնօրինությունը։

Հարցված քաղաքացիներից մեկն անմարդկային է համարել այն, ինչ իրավապահ մարմինները թույլ տվեցին կենդանիների նկատմամբ։

«Անմարդկային քայլ էր։ Ոչ մի այլ տեղ պայմաններ նախատեսված չէին այդ կենդանիների համար»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Շատ քաղաքացիների կարծիքով՝ Ծառուկյանի նկատմամբ կատարվածը ոտնձգություն էր մասնավոր սեփականության նկատմամբ, նրանք քննադատել են նման գործողությունները։

«Մասնավոր սեփականություն էր։ Ինչո՞ւ տեղափոխեցին, վա՞տ էին ապրում կենդանիներն այնտեղ։ Կենդանաբանական այգում մի քանի անգամ ավելի վատ պայմաններում են պահելու»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Մեկ ուրիշը դեմ է արտահայտվել և հարցի լուծումը տեսել օրենքի շրջանակում։

«Կենդանիներին քնեցնելով հարցը չի լուծվում, թող օրենքի շրջանակներում լուծեին»,- դժգոհել է քաղաքացին։

Հարցման մասնակիցներից մեկն անհանգստություն է հայտնել կենդանիների սննդի հետ կապված հարցերում։

«Ծառուկյանն ամեն օր թարմ միս կտար, իսկ Կենդանաբանական այգում կարող է սոված սատկեն»,- անհանգստացել է քաղաքացին։

Շատ քաղաքացիներ անհանգստացել են կենդանիների հոգեբանական վիճակի համար, քանի որ նրանք սովոր չեն ապրել այլ պայմաններում։

«Չի կարելի։ Կենդանիները սովոր էին իրենց միջավայրին, կերակրողին, պահողին, ամեն ինչին։ Թող վերադարձնեն իրենց տուն»,- ասել է մեկ այլ քաղաքացի։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ դեմ է տեղափոխմանը, քանի որ այդ կենդանիներին փոքրուց խնամել էր Ծառուկյանը, և կատարվածում տեսել այլ պատճառներ։

«Տեղափոխմանը կողմ չեմ, որովհետև Ծառուկյանն էր բերել ու խնամել կենդանիներին փոքրուց։ Բայց դե, քարն էլ է իրենց ձեռքը, պոպոքն էլ»,- ասել է նա։

Որոշ քաղաքացիներ կողմ են, որ կենդանիներին տեղափոխել են Կենդանաբանական այգի և տարբեր պատճառներ են նշում։

«Կողմ եմ տեղափոխմանը, որովհետև անհատն իրավունք չունի վայրի կենդանիներ պահել, որքան էլ պայմանները լավը լինեն»,- ասել է մեկ այլ քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ, առհասարակ, դեմ են արտահայտվել, որ վայրի կենդանին պահվի անազատության մեջ՝ անկախ նրանից՝ դա Կենդանաբանական այգի՞ է, թե՞ մասնավոր տարածք։

«Կենդանին պետք է լինի ազատության մեջ, Կենդանաբանական այգիներին դեմ եմ»,- ասել է մեկ այլ քաղաքացի։

Հարցված քաղաքացիներից քչերն են դժվարացել կարծիք հայտնել, թե որտե՞ղ է ավելի լավ պահել կենդանիներին, քանի որ ո՛չ այգու, ո՛չ Ծառուկյանի առանձնատանը պահվող պայմաններին ծանոթ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: առյուծներԳագիկ ԾառուկյանԿալանավորւմհարցում

Հարակից հրապարակումներ

ԱԺ ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելու հավաքների մասնակցությանը նյութապես շահագրգռելու հոդվածի սահմանադրականությունը

ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները

04 Հուլիս 2026 17:59

ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումները և ուժի մեջ է թողել քվեարկության արդյունքների...

Ընդդիմությունն ու իշխանությունն ԱԺ-ում մարմին կստեղծեն

Ընտրության իրավունքի սահմանափակում, հարկային բեռ և գաղտնի զեկույց. ինչո՞վ հիշվեց ԱԺ-ն

04 Հուլիս 2026 13:57

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի...

Վենսի այցով պայմանավորված` Երևանի մի քանի փողոցում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ՝ ընտրությունների ֆոնին. ԶԼՄ

04 Հուլիս 2026 11:57

Երևանի թաղապետերի շրջանում առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ գրեթե բոլոր վարչական ղեկավարների շրջանում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով՝ առաջնահերթ փոխարինվելու...

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել Լիլիթ Մակունցը․ ԶԼՄ

04 Հուլիս 2026 10:09

Նոր կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝...

Депутат Госдумы заявил о потере оппозицией до 20% голосов на выборах в Армении

ԱԺ-ն սահմանափակեց ՀՀ-ից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

03 Հուլիս 2026 13:43

Ազգային ժողովն ընդունել է «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են...

СМИ: Андраник Кочарян выдвинул свою кандидатуру в Нацсобрании при поддержке руководителя фракции

Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի գլխավորի Պաշտպանության հանձնաժողովը․ ԶԼՄ

03 Հուլիս 2026 11:19

Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում, հայտնել...

Load More
Xosum
  • Լուրեր
Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

08 Հուլիս 2026 23:55

Իրանը դադարեցնում է վերջնական կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ի հետ

08 Հուլիս 2026 23:14
«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին

08 Հուլիս 2026 22:55
Ռուսաստանը բենզին է գնում Հնդկաստանից` վառելիքի պակասի ֆոնին

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

08 Հուլիս 2026 21:30
Գայլի հարձակման հետևանքով Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա․ ԶԼՄ

Գայլի հարձակման հետևանքով Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա․ ԶԼՄ

08 Հուլիս 2026 20:58
Ադրբեջանի ցամաքային զորքերը լայնածավալ օպերատիվ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանի ցամաքային զորքերը լայնածավալ օպերատիվ զորավարժություններ են սկսել

08 Հուլիս 2026 20:17
Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան

Հայաստանից ավելի քան 22 000 վարդ չեն թույլատրել անցկացնել Վրաստան

08 Հուլիս 2026 19:43
ՌԴ-ն խստացնում է պահանջներն աշխատանքային միգրանտների նկատմամբ

ՌԴ-ն խստացնում է պահանջներն աշխատանքային միգրանտների նկատմամբ

08 Հուլիս 2026 18:57
ԵՊՀ-ն դադարեցրել է համագործակցությունը Ռուբեն Մելիքյանի հետ

ԵՊՀ-ն դադարեցրել է համագործակցությունը Ռուբեն Մելիքյանի հետ

08 Հուլիս 2026 18:30
ՆԱՏՕ-ն 2026թ․ ընթացքում 70 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն 2026թ․ ընթացքում 70 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

08 Հուլիս 2026 18:06
Ջուլֆալակյանն ու Ավդալյանը քննադատել են Ծառուկյանի դեմ գործողությունները

Ջուլֆալակյանն ու Ավդալյանը քննադատել են Ծառուկյանի դեմ գործողությունները

08 Հուլիս 2026 17:57
ԿԸՀ-ն վերադարձրել է Կարապետյանին և Ծառուկյանին առնչվող միջնորդությունները

ԿԸՀ-ն վերադարձրել է Կարապետյանին և Ծառուկյանին առնչվող միջնորդությունները

08 Հուլիս 2026 17:37
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 8-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 8-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

08 Հուլիս 2026 17:00
Եվրոպայում Թրամփի՝ ՖԻՖԱ-ի գործերին միջամտելու հարցով հետաքննություն են պահանջել

Եվրոպայում Թրամփի՝ ՖԻՖԱ-ի գործերին միջամտելու հարցով հետաքննություն են պահանջել

08 Հուլիս 2026 16:48
Погибла вывезенная силовиками из особняка Царукяна львица

ՀԿ-ները պահանջել են հետաքննել Ծառուկյանի տնից առգրավված առյուծի անկման պատճառը

08 Հուլիս 2026 16:33
Армения получила технику ЕС для разминирования и делимитации границы

ԵՄ-ն ՀՀ-ին ականազերծման մեքենա է տրամադրել և հայտնել անցակետեր կառուցելու մասին

08 Հուլիս 2026 16:28
Պետք է գործի պարգևավճարների և լրավճարների արդար բաշխման մեխանիզմ․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի գործով բոլոր 3 մեղադրյալները կալանավորվել են․ ՔԿ

08 Հուլիս 2026 15:38
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալման հանգամանքները

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ծառուկյանի ձերբակալման հանգամանքները

08 Հուլիս 2026 15:01
Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է մի շարք կառույցների՝ Բաքու այցին աջակցելու համար

08 Հուլիս 2026 14:58
Կա 2 սցենար՝ լավատեսական և հոռետեսական․ ԻԻՀ դեսպանը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին

Կա 2 սցենար՝ լավատեսական և հոռետեսական․ ԻԻՀ դեսպանը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին

08 Հուլիս 2026 14:39
Հուսով ենք՝ ՀՀ-ն կունենա իր նավթազտարանը. ԻԻՀ դեսպան

Հուսով ենք՝ ՀՀ-ն կունենա իր նավթազտարանը. ԻԻՀ դեսպան

08 Հուլիս 2026 13:48
Ծառուկյանի հետ լավ համագործակցություն կար. ԻԻՀ դեսպան

Ծառուկյանի հետ լավ համագործակցություն կար. ԻԻՀ դեսպան

08 Հուլիս 2026 13:26
Երկու կողմն էլ ունեցել են բողոքներ. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասին

Երկու կողմն էլ ունեցել են բողոքներ. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասին

08 Հուլիս 2026 13:19
Էդուարդ Սպերցյանը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը․ ՀՖՖ

Սպերցյանն «Ալ-Ահլի»-ում տարեկան կվաստակի ավելի քան 8 մլն եվրո․ ԶԼՄ

08 Հուլիս 2026 13:13
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

08 Հուլիս 2026 13:12
Տարածաշրջանի ներուժը բավարար է ՀՀ-ն էներգետիկ կենտրոն դարձնելու համար. ԻԻՀ դեսպան

Տարածաշրջանի ներուժը բավարար է ՀՀ-ն էներգետիկ կենտրոն դարձնելու համար. ԻԻՀ դեսպան

08 Հուլիս 2026 13:07
ՀՀ-ն պետք է արձագանքի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին. դեսպան

ՀՀ-ն պետք է արձագանքի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին. դեսպան

08 Հուլիս 2026 12:10
Իրանը հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին

Իրանը հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան ռազմական օբյեկտներին

08 Հուլիս 2026 12:04
Իրանը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի ձախողման համար․ դեսպան

Իրանը ցավում է հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագծի ձախողման համար․ դեսպան

08 Հուլիս 2026 12:04
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքվելու. դեսպան

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքվելու. դեսպան

08 Հուլիս 2026 11:47
Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է
Առողջություն

Սյունիքի մարզում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

08 Հուլիս 2026 23:55

Սյունիքի մարզի Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը...

Read moreDetails
Աշխարհում

Իրանը դադարեցնում է վերջնական կարգավորման բանակցություններն ԱՄՆ-ի հետ

08 Հուլիս 2026 23:14

Թեհրանը դադարեցնում է վերջնական կարգավորման բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների պատճառով, ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ «ԱՄՆ նախագահի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ