Վենեսուելայում հունիսի 24-ի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի, հայտնել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Նրա տվյալներով՝ վիրավորվել է 16 740 մարդ, անօթևան է մնացել 17 907-ը, երկրում գրանցվել է 1076 հետցնցում։ Ռոդրիգեսը հայտնել է նաև 6462 փրկվածի, 87 ժամանակավոր ճամբարի, 856 վնասված և 190 փլուզված շենքի մասին։
AP-ի տվյալներով՝ միջազգային փրկարարական խմբերը պատրաստվում են հեռանալ Վենեսուելայից, քանի որ աղետից 12 օր անց փլատակներում ողջ մնացածներ գտնելու հավանականությունը նվազել է։ Գործակալությունը հիշեցրել է, որ ընդդդիմության ստեղծած կայքում ստացվել է անհետ կորածների մասին ավելի քան 30 000 հաղորդում։
Վենեսուելայում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 68 129-ի։ Զոհերի թիվն ավելի վաղ տվյալներով 3535 էր, վիրավորներինը՝ 16 740, վնասվել կամ ոչնչացվել էր 60 000 շինություն, 17 854 մարդ մնացել էր անօթևան:






































