Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության իր աղբյուրներին։
Թերթը չի նշել որոշման պատճառները՝ միայն հայտնելով, որ որոշումը կարող է կապված լինել թիմի ներսում առկա դժգոհությունների հետ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի փոխարեն իշխող ուժը դիտարկում է ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը, ով քաղաքական թիմի ներսում արդեն ստացել է աջակցություն և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
Քոչարյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունվարի 18-ին՝ 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորման ժամանակ։ 8-րդ գումարման ԱԺ-ի ձևավորումից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 12-ին, նա վերընտրվել էր նույն պաշտոնում և շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։




































