Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը մայիսի 17-ին խոցել են Իրանի կողմից արձակված երեք հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները ոչնչացվել են Սաուդյան Արաբիայի օդային տարածք մուտք գործելուց հետո։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալիքիի խոսքով՝ անօդաչուներն արձակվել էին Իրաքի տարածքից։
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում համապատասխան ժամանակ և վայրում պատասխան քայլեր ձեռնարկել և կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի ինքնիշխանության և քաղաքացիների անվտանգության դեմ ցանկացած փորձ կանխելու համար։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել էր ԱՄԷ-ի դեմ իրականացված անօդաչու հարձակումը։ ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկու ԱԹՍ խոցվել էր, իսկ երրորդը հարվածել էր «Բարաքա» ատոմակայանի արտաքին հատվածում գտնվող էլեկտրագեներատորին՝ առաջացնելով հրդեհ։
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարին Իրանի վրա հարձակվելու ֆոնին։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։





































