Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվում «ուշադիր հետևում են» Հայաստանում ընթացող գործընթացներին։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից «կախված է Հայաստանի հետագա ճակատագիրը»։
Բայրամովը նաև պնդել է, թե հայկական քաղաքական շրջանակներում դեռ կան «ռևանշիստական մտածողություն» ունեցող ուժեր, որոնք այդ գիծը ցուցադրում են նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նրա խոսքով՝ դա «չի կարող դրական արդյունքներ բերել Հայաստանին»։
Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանում կան Ադրբեջանին «ատելությամբ վերաբերվող քաղաքական ուժեր», Բաքուն «պետք է զգոն լինի»։ Ալիևը «դատարկախոսություն» է անվանել Հայաստանի մասին Եվրոպայի առաջնորդների գովեստի խոսքերը։ Նա նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությանը՝ նշելով, թե «պետք չէ պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից»։
«Մենք հասել ենք նրան, ինչ ուզում էինք»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանը «գոնե մեկ անգամ կրակեր», եվրոպացի դիտորդները «կփախչեին սահմանից»։






































