Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել, տեղեկանում ենք ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից։
Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել՝ պոկում վարժությունում բարձրացնելով 160 կգ ու 164 կգ: Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում ու երկամարտի արդյունք չի ունեցել:
Առաջնությունն անցկացվում է մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։ Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը (77 կգ) դարձել էր առաջնության չեմպիոն, Նարեկ Մկրտչյանը (79 կգ)՝ փոխչեմպիոն, Էմմա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր։




































