• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 14:53
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ամստերդամը Սամվել Կարապետյանի քրգործը որակել է որպես «ավտորիտար չարաշահում»

Իրավունք, Քաղաքականություն,
06 Մայիս 2026 17:58
ShareShareShare
Սամվել Կարապետյանը մարդ է, ով խաղաղություն ասելով՝ չի հասկանում հանձնվել․ Ռոբերտ Ամստերդամ
telegram

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մայիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի արդյունքներին, Կարապետյանի դատական գործի առանձնահատկություններին և վերջինիս ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առկա հիմնական տարբերություններին:

Փաստաբանը նաև մեկնաբանել է կուսակցության ներկայացուցիչների գաղտնալսումների և իրավապահների գործողությունների թեմաները:

Ամստերդամը քննադատել է ԵՔՀ գագաթնաժողովը՝ նշելով, որ այն չի ենթադրել որևէ ներդրումային պարտավորություն ՀՀ-ի հանդեպ։

«Էական որևէ խոստում չտրվեց հայ ժողովրդին, մեկ օգուտ, որը շոշափելի կլիներ որևէ հայի։ Ներկայացվեցին Հայաստանից զատ այլ երկրների շահերը, ավելին՝ ոտնձգություններ արվեցին Հայաստանի դաշնակից պետությունների հանդեպ»,- հայտարարել է նա։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հայ քրիստոնյա նահատակներին անվանել էր պատերազմական հանցագործներ և հավակնում է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել իր երկրում: Այս համատեքստում Ամստերդամն անդրադարձել է նաև Փաշինյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ նա չի բարձրաձայնել հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։

«Վարչապետը մեկ անգամ նույնիսկ հրապարակավ չհիշատակեց քաղաքական բանտարկյալներին, ովքեր ահավոր պայմաններում պահվում են Բաքվում կամ այն փաստը, որ այսօր Հայաստանի տարածքի 200 ք/կմ բռնազավթված է։ Փոխարենը՝ նա հաճոյախոսություններ փոխանակեց ադրբեջանցիների հետ՝ կարծես այս շատ էական խնդիրներից որևէ մեկն անդրադարձի կարիք չուներ»,- ասել է նա:

Ամստերդամի պնդմամբ՝ Եվրոպան ցույց է տվել իր նախապատվությունը Փաշինյանի պաշտոնավարման հարցում՝ անտեսելով այն փաստը, որ ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված է նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունքից։

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ բանախոսը նշել է, որ Փաշինյանը ժողովրդական առաջնորդ չէ և կիրառում է ավտորիտար ղեկավարներին բնորոշ մեթոդներ։ Ըստ փաստաբանի՝ վարչապետի նպատակն է նվազեցնել ընտրողների մասնակցությունը՝ իշխանությունը միայն հավատարիմ զանգվածի հաշվին պահելու համար։

Ամստերդամը նաև աննախադեպ է համարել Փաշինյանի ատելության խոսքը եկեղեցու հասցեին և նրա բիրտ վերաբերմունքն Արցախից տեղահանվածների նկատմամբ:

Փաստաբանը Կարապետյանի դատական գործը որակել է «յուրահատուկ»՝ նշելով, որ իր վստահորդի քաղաքականություն մտնելու հիմնական դրդապատճառը Փաշինյանի քննադատությունն էր եկեղեցու հասցեին։

Ըստ Ամստերդամի՝ Կարապետյանը սպասարկում է հայկական շահերը, մինչդեռ Փաշինյանը՝ օտար։ Բանախոսի գնահատմամբ՝ Փաշինյանի գործողությունները, ատելության խոսքն աննախադեպ են նույնիսկ միջազգային պրակտիկայում։ Ըստ նրա՝ վարչապետն օգտագործում է բառամթերք, որն «ապշեցնում է մարդկության գիտակցությունը» և նպատակ ունի հասարակության մեջ վախ ու անտարբերություն սերմանել։

Մեկնաբանելով իրավապահների կողմից իրականացված գաղտնալսումներն ու քրեական գործերը՝ Ամստերդամը դրանք անվանել է «ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկ»։

«Այդ բոլոր գործողությունները կապված են վարչական և պետական ռեսուրսների չարաշահման հետ՝ հօգուտ սեփական թեկնածուի»,- պարզաբանել է նա։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

telegram
Tags: ԱմստերդամԿարապետյանՉարաշահում

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Դատախազը դադարեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը, հայտնել է փաստաբան Երեմ...

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39

Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ շարունակելու է շինարարական ծրագրերը Հայաստանում, ինչպես նաև...

Load More
Xosum
  • Լուրեր
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)
Ներքաղաքական

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Read moreDetails
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման
Արտաքին քաղաքական

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ