Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայկական 5-րդ ալիքն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ադրբեջանական ինքնաթիռ էր։
Հայաստանում պաշտոնապես դեռ չեն հաստատել լուրը։ ԱԳՆ, Քաղավիացիայի կոմիտե ու կառավարություն Armenia Today-ի զանգերը դեռևս անպատասխան են։
Կառավարությունից ավելի ուշ Armenia Today-ին ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են լուրը՝ ուղղորդելով զանհագարել ԱԳՆ։
Ավելի ուշ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հաստատել է, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Մուստաֆաևի գլխավորությամբ։ Նա խոստացել է ավելի ուշ մանրամասներ հաղոորդել։
Թարմացված է՝ 29.04.2026 | 11։40



































