Չադի արևելքում միջհամայնքային բախումները խլել են 42 մարդու կյանք, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Agence France-Presse-ը։
Ըստ կայքի՝ միջադեպը տեղի է ունեցել Վադի Ֆիրա շրջանում։ Հակամարտությունն սկսվել է երկու ընտանիքի միջև ջրհորի շուրջ վեճից հետո, ասել է տարածաշրջանի կառավարության խոսնակ Բրահիմ Իսա Գալմայեն։
Հողատարածքների, անասունների և ջրի հասանելիության շուրջ միջհամայնքային բախումները տարածված են Չադի արևելքում։ Միջազգային ճգնաժամային խումբը գնահատել է, որ նման հակամարտություններից 2021-2024 թվականների ընթացքում սպանվել է ավելի քան 1000 մարդ, վիրավորվել՝ շուրջ 2000-ը։





































