Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապատարանը կքննարկի քաղաքի փողոցներից մեկը Հայաստանի ազգային հերոս, մեծանուն արվեստագետ, շանսոնյե և բանաստեղծ Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու հարցը, տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։
Ազնավուրի հայրը ծնվել է Վրաստանում՝ Ախալցխայում:
Ըստ հրապարակման՝ հարցը քննարկվել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոյի՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ժամանակ։ Վերջինս հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը։
Դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն, ըստ նրանց, «անդրադառնում է նաև Թբիլիսիի հետ համագործակցության վրա», և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունն ապագայում է՛լ ավելի կխորանա։
Ազնավուրն այս տարի կդառնար 102 տարեկան։ Այդ առթիվ և նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը նշելու համար Երևանում կանցկացվի համերգների և երաժշտական երեկոների շարք՝ նվիրված լեգենդար երգչին։






































