Հայաստանը շնորհավորել է Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա (Յոմ հա-Ացմաուտ) կապակցությամբ և հայտարարել երկկողմ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին, ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի էջում:
Երևանն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է խորացնել հայ-իսրայելական կապերը և ուսումնասիրել փոխգործակցության նոր ուղղություններ։
Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել էին 1992 թվականի ապրիլին, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանք սառեցվել էին: 2022-ին՝ տևական ընդմիջումից հետո, ՀՀ-ում Իսրայելի դեսպանը հավատարմագրերն էր հանձնել երկրի նախագահին։





































