ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը մինչև Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը, չնայած նավթի գների բարձրացմանը՝ շարունակվող շրջափակման պայմաններում: Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Նրանք ուզում են, որ ես այն բացեմ: Իրանցիները հուսահատորեն ուզում են, որ այն բացվի: Ես այն չեմ բացի մինչև համաձայնագրի ստորագրումը»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Գործակալությունը նշում է, որ նավթի գները բարձրացել են, քանի որ ԱՄՆ-ն պահպանել է նեղուցի շրջափակումը, իսկ Ռազմածովային ուժերը առգրավել են իրանական նավ:
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում առգրավել էր իրանական նավ, ինչից հետո Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել էր «զինված ծովահենության» մեջ և խոստացել պատասխանել։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։
Ապրիլի 19-ին Իրանը հայտարարել էր, որ փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար չեղարկումը, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանը հրաժարվել էր մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։




































