Երևանում ապրիլի 18-ին տրակտորների խանութ-սրահում փլուզման հետևանքով երկու քաղաքացի վնասնվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Պատահարը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող սրահներից մեկում՝ ՆԳՆ տվյալներով՝ ժամը 13:18-ին։ ՆԳՆ-ն տեղեկացրել է՝ փլուզվել է շինության առաջին հարկի հատակը, ինչի պատճառով խանութում ցուցադրված տրակտորն ընկել է նկուղային հարկ։
Նշվում է, որ հոսպիտալացվածների առողջական վիճակի և պատճառված վնասների չափի մասին տեղեկությունները ճշտվում են։






































