Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին
Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...





































