Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու
«Վեոլիա ջուր» ընկերության դեմ դատական խմբային հայցեր են նախապատրաստվելու, հայտնել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ...

























