Պրահայում տեղի է ունեցել հավաք՝ ի աջակցություն Չեխիայի նախագահի և ընդդեմ գործող կառավարության քաղաքականության, հայտնում է Radio Prague International-ը։
Նշվում է, որ հավաքին մասնակցել է շուրջ 250 000 մարդ։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել ժողովրդավարության խաթարման, հասարակության օլիգարխացման և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարության քաղաքականության վրա, որը, ըստ հավաքվածների, հանգեցնում է դրան։ Կազմակերպիչները, ի թիվս այլնի, քննադատել են կառավարության ծրագրերը՝ փոխելու պետական լրատվամիջոցների ֆինանսավորումը, ռուսական սպառնալիքի ենթադրյալ թերագնահատումը և պաշտպանական ծախսերի կրճատումը, որը նրանք անվանում են Չեխիայի ապագայի համար ռիսկ։
Ցուցարարները պարզել էին Չեխիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ կարգախոսներով, որոնք հաճախ քննադատում էին գործող կառավարությանը կամ աջակցություն էին հայտնում նախագահ Պետր Պավլովին: Դրանց թվում էին, օրինակ՝ «Ձեռքերը հեռու մշակույթից», «Մենք ձեզ Չեխիայի Հանրապետությունը չենք տա», «Ժողովրդավարություն` ապագա սերունդների համար», «Կանգնեցրեք կառավարության կաբարեն», «Միջազգային ամոթի կառավարություն», «Կարմիր Բաբիշ, Չեխիայի գերեզմանափորը» և «Այո, ավելի լավ էր»:





































