Հոսանքի տատանումների հետևանքով Երևանի մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, հայտնել են կառույցից։
Ըստ հրապարակման՝ մինչ խնդրի լուծումը մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Մետրոպոլիտենից հավաստիացրել են, որ մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ուղևորներին խնդրել են ազատել վագոնները։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե, քանի որ երթևեկությունը միակողմանի է։
Թարմացվել է 12։10
Երևանի Մետրոպոլիտենից հայտնել են, որ ավելի վաղ առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։
«Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում»,- նշել են գերատեսչությունից։





































