Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին՝ թիրախավորելով «Հեզբոլլայի» հետ կապված կառույցներ, հայտնում է The Tmes of Israel-ը։
Լիբանանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավիահարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին, երբ Իսրայելը նախազգուշացրել է «Հեզբոլլայի» հետ կապված ֆինանսական կառույցների դեմ հնարավոր գործողության մասին։
AFPTV հեռուստաալիքի ուղիղ եթերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են խիտ ծխի մեծ սյուներ բարձրանում այն շրջանից, որը համարվում է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլա» խմբավորման հենակետերից մեկը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ պատրաստվում է հարվածներ հասցնել «Ալ-Քարդ ալ-Հասսան» ֆինանսական կազմակերպության մասնաճյուղերին։ Ըստ Իսրայելի՝ այդ ընկերությունը կապված է «Հեզբոլլայի» հետ և հիմնականում գործում է խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են արդեն 8 օր։
Լիբանանում հրթիռակոծության էր ենթարկվել նաև ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շտաբ-բնակարանը։




































